News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհում աենահանրահայտ կրիպտոարժույթ բիթքոինը (bitcoin) երկուշաբթի առավոտյան սակարկությունների ընթացքում գրեթե 10 տոկոսով էժանանում է, ներդրողներն արձագանքում են հարավկորեական բորսայից կրիպտոարժույթի գողության մասին լրատվամիջոցների տեղեկություններին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են սակարկությունների տվյալները: 

CoinMarketCap պորտալի տեղեկություններով՝ բիթքոինն էժանացել է 10,3 տոկոսով՝ մինչեւ 8.29 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 11,9 տոկոսով՝ մինչեւ 8,21 հազար դոլար, GDAX-ում 11,54 տոկոսով՝ մինչեւ 8,2 հազար դոլար: Coindesk պորտալի տեղեկություններով, որը ըստ բիթքոինի արժեքի գնահատում է դրա միջին գինը 4 խոշորագույն կրիպտոբորսաներում, վիրտուալ արժույթի գինն աճել է 0,07 տոկոսով՝ մինչեւ 8,19 հազար դոլար:

Նվազում է նաեւ մյուս հայտնի կրիպտոարժույթների արժեքը: CoinMarketCap-ի տեղեկությունների համաձայն՝ Ethereum-ն էժանանում է 11,58 տոկոսով, մինչեւ 846,5 դոլար, Bitcoin Cash-ը՝ 10,67 տոկոսով, մինչոեւ 1,13 հազար դոլար, Ripple-ն՝ 13,04 տոկոսով, մինչեւ 0,81 դոլար: Կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է մոտ 394 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների շուկայի ընդհանուր կապիտալիզացիայի մեջ բիթքոինի բաժնեմասը կազմում է մոտ 35 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ