News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ռոսկաչեստվո»-ն ռուսական խանութներում վաճառվող կոնյակի ստուգումներ է սկսել: Ինչպես նշվում է կազմակերպության հաղորդագրությունում, ստուգման միջոցառումները սկսվել են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինի հանձնարարությամբ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Խլոպոնինը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ռուսական շուկայում կեղծված կոնյակի մասնաբաժինը կարող է հասնել 40 տոկոսի:

«Ռոսկաչեստվո»-յի ստուգումները կվերաբերեն Ֆրանսիայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Հայաստանում արտադրվող կոնյակի մոտ 50 ապրանքանիշի: Ուսումնասիրության նմուշները կգնվեն ռուսական մանրածախ շուկայից: Ուսումնասիրվող նմուշների արժեքը մեկ շշի համար 372-ից 10 հազար ռուբլի կկազմի:

Կոնյակը կստուգվի ըստ անվտանգության, որակի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ քիմիական չափանիշների, ինչպիսիք են թնդությունը, շաքարերի կոնցենտրացիան, ալդեհիդները, միջին եթերները, անկայուն թթուները, մեթիլային սպիրտը եւ թունավոր տարրերը:

Բացի այդ, կստուգվի նաեւ արոմատիզատորների, ներկանյութերի առկայությունը, ինչպես նաև պատրաստման համար օգտագործվող ջրի կարծրությունը:

Ընդ որում, ստուգում կարող է անցնել միայն այն արտադրանքը, որի հիմքում կոնյակի սպիրտ է, այլ ոչ թե ցորենային կամ կարտոֆիլային, որը, ըստ արդյունաբերական միությունների, օգտագործվում է կոնյակի անբարեխիղճ արտադրողների կողմից, նշվում է «Ռոսկաչեստվո»-յի հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ