News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

Իրանը Թուրքիային կոչ է արել սիրիական Աֆրին քաղաքի վրա հարձակումը դադարեցնել: Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամը հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունը արաբական երկրում անկայունություն կհաստատի եւ ու ահաբեկիչներին կվերադարձնի, հաղորդում է Mehr-ը:

 «Անկարան պետք է վերանայի իր քաղաքականությունը Աֆրինի հանդեպ», - ասել է նա՝ թուրքական կառավարությանը կոչ անելով անմիջապես դադարեցնել Սիրիայում հարձակումը: Ըստ նրա՝ «ռազմական գործողությունների շարունակությունը կնպաստի Սիրիայում անկայունության եւ ահաբեկչության վերադարձին»: Նա նաեւ կոչ է արել Թուրքիային Աստանայում խաղաղ գործընթացի շրջանակներում հետեւել Սիրիայում կատարվող բոլոր զարգացումներին:

Ավելի վաղ Իրանի դիվանագետը կոչ էր արել Անկարային պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ խուսափել այդ երկրում ճգնաժամի էսկալացիայից:

Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ից Աֆրինում քրդերի կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողություն է իրականացնում: Դամասկոսը խստորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Իսրայելական անօդաչու թռչող սարքերը խախտել են Լիբանանի օդային տարածքը
Ըստ աղբյուրի տվյալների՝ հակառակորդի անօդաչու սարքերը հայտնվել են Արկուբ էլ Աբասիայի հատվածում գտնվող բնակավայրերի երկնքում․․․
Լիբանանի բանկային ավանդատուները Բեյրութում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց են կազմակերպել
Ցույցը նպատակ ուներ դատապարտել բանկերի կողմից կիրառված անօրինական սահմանափակող միջոցները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ