News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության գիտնականները հայտարարել են, որ Երկրի հյուսիսային կիսագնդի հավերժական սառցույթում կուտակվել է 793 միլիոն կիլոգրամ սնդիկ: Գլոբալ տաքացման արդյունքում սառույցի լողալը կբերի շրջակա միջավայր տոքսիկ մետաղի արտանետմանը եւ համաշխարհային էկոլոգիական աղետի կհանգեցնի: Հետազոտությունն հրապարակվել է Geophysical Research Letters-ում, փոխանցում է Lenta-ն:

Հավերժական սառցույթում առկա է բնական սնդիկ, որը մուտք գործելով մթնոլորտ՝  փոխազդում է հողում եղած օրգանական նյութերի հետ: Արդյունքում գրունտի մասնիկները ներթափանցում են սառույցի մեջ:

Ուսումնասիրության արդյուքնում պարզվել է, որ հավերժական սառցույթում 10 անգամ ավելի բնության մեջ հանդիպող սնդիկ կա, քան վերջին 30 տարվա ընթացքում մարդկանց գործունեության արդյունքում մթնոլորտ նետվածներն են:

Մետաղի մեծ քանակությունը, որն ազատ կարձակվի սառույցի հալման արդյունում, կվերածվի մեթիլ սնդիկի՝ տոքսիկ միացություն, որը կուտակվելով մարդկանց օրգանիզմում՝ լուրջ խանգարումների է հանգեցնում, այդ թվում՝ կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ