News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում 2016թ. մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրեն Լեւոն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում գործելու մեջ մեղադրվող Էդգար Մկրտչյանը հրաժարվել է  դատարանում ցուցմունք տալուց: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում հրապարակվել է նրա նախաքննական ցուցմունքը: Ըստ որի, Էդգար Մկրտչյանը նախաքննական մարմնին հայտնել է, որ Հրաչյա Ֆալանջյանը առաջարկել է գնալ գողության, նա էլ համաձայնել է: Ճանապարհին Էդգար Մկրտչյանը Հրաչյայի մեքենայի առջեւի մասում տեսել է կարմիր գույնի սպորտային հագուստ, որը եղել է տոպրակի մեջ. «Ես այդ հագուստն առաջին անգամ էի տեսնում»,-ասել է նա:

Այնուհետեւ Էդգարը մանրամասներ է պատմել, թե ինչպես են մտել Լեւոն Ավետիսյանի տուն, ինչպես են իրենց վրա հարձակվել տանտերերն ու ծեծի ենթարկել իրենց:

«Տեսա, որ Լեւոնը բռնել էր Հրաչի ձեռքում գտնվող ատրճանակից, պայքարում էր: Այդ ճչոցների վրա սենյակ մտավ ֆիզիկապես ամուր տղա, որը հարձակվեց Հրաչի վրա, իսկ Լեւոնը թողեց նրան եւ հարձակվեց իմ վրա: Այդ ժամանակ իմ ձեռքում գտնվող դանակով մեկ անգամ հարվածեցի Լեւոնին, որն իմ կարծիքով կպավ նրա ոտքին, իմ նպատակն այդ պահին այն էր, որ Լեւոնը թողնի ինձ: Լեւոնն ու կինը իմ ձեռքից խլեցին դանակը, որով Լեւոնի կինը իմ հետեւից հարվածեց, ապա կինը նաեւ թավայով ինձ հարվածեց: Պայքարը ննջասենյակից տեղափոխվեց միջանցք, որտեղ ամրակազմ տղամարդը հարվածում էր գետնին ընկած Հրաչին, իսկ Լեւոնը նստել էր իմ վրա, հարվածում էր, որ չփախչեմ: Դրանից հետո, երբ Հրաչն այլեւս չդիմադրեց, շտապօգնություն եկավ եւ ոստիկանություն: Մեզ տեղափոխեցին հիվանդանոց, ես ինքս կրակոցի ձայն չեմ լսել, նշեմ, որ այն խլացուցիչ ուներ, ինչպես նաեւ ննջասենյակում միանգամից  ննջասենյակում գոռգոռոց սկսվեց եւ չեմ կարող ասել, թե քանի կրակոց է հնչել, ով է վնասվել»,-պատմել է նա:

Դատարանում Էդգրա Մկրտչյանը նաեւ հրաժարվեց պատասխանել տուժող կողմի եւ մեղադրողի հարցրեին: 

Տուժող կողմը 1 500 000 դրամի պահանջով քաղաքացիական հայց ներկայացրեց՝ տուժող Լեւոն Ավետիսյանի բուժման ծախսերը հոգալու համար:

Այս գործով դատաքննությունն ավարատվեց, մեկնարկեց դատական վիճաբանությունների փուլը:

Գործով միակ մեղադրյալ Էդգար Մկրտչյանը առաջադրված մեղադրանքում իրեն մասնակի է մեղավոր ճանաչել:

Երեւանում 2016թ. մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում էր տեղի ունեցել: Ավազակային հարձակման մեջ մեղադրվում Էդգար Մկրտչյանը: Նա Լեւոն Ավետիսյանի տուն է մտել նախկին ոստիկան Հրաչյա Ֆալանջյանի հետ, վերջինը ավազակային հարձակման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մահացել է:

Էդգար Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 177-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ