News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունն այդպես էլ չի ապահովում դեռեւս 2016թ. մարտից բազմաթիվ հիվանդություններով տառապող Արամ Հակոբյանի՝ պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքը՝ չնայած բազմաթիվ գանգատներին, բողոքներին, նույնիսկ ՄԻԵԴ կանոնագրքի 39-րդ կանոնով բավարարված որոշմանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, հայտարարություն են տարածել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի պաշտպանները:

«Դեռեւս 07․05․2017 թ․ որոշմամբ ՄԻԵԴ-ը նախազգուշացրել է կառավարությանը, որ Արամ Հակոբյանի առողջության համար անհրաժեշտ պայմանների չապահումը կհանգեցնի Մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանության մասին եվրոպական  կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման։

Հիշեցնենք, որ 2016 թ․ մարտ ամսին Արամ Հակոբյանի մոտ ախտորոշվել են նյարդային եւ սրտանոթային համակարգի ծանր հիվանդություններ, իսկ հետագայում նրա առողջական վիճակն ավելի է վատացել եւ նա հայտնվել էր ըստ պաշտոնական վարկածի նախաինսուլտային վիճակում: Մինչ օրս նա տառապում է անընդհատյա շնչահեղձությունից։

Այսօր՝ 06․02․2018 թ․, թիվ ԵԷԴ/0090/01/17   գործով դատական նիստի ընթացքում Արամ Հակոբյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է․  հրավիրված շտապ օգնության անձնակազմը ախտորոշել է սրտի իշեմիկ հիվանդություն եւ սուր կորոնալ համախտանիշ, ինչպես նաեւ գաստրիտ, հայտնելով, որ Արամ Հակոբյանին անհրաժեշտ է սրտանոթների ստենդավորում»,-ասված է հայտարարության մեջ:

Պաշտպաններ Տիգրա Եգորյանի, Դավիթ Գյուրջյանի եւ Լուսինե Հակոբյանի խոսքով, այժմ Արամ Հակոբյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, եւ ամեն րոպե նրա կյանքին սպառնում է վտանգ, որի կանխարգելման ուղղությամբ չի իրականացվում որեւէ արդյունավետ միջոց. «Մենք՝ Արամ Հակոբյանի պաշտպաններս, գրություն ենք ուղարկել  «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ պահանջելով անհապաղ իրականացնել, ձեռնարկել Ա.Հակոբյանի կյանքի իրավունքի ապահովմանն ուղղված արդյունավետ միջոցներ (հետազոտություններ եւ համապատասխան բժշկական օգնություն/միջամտություն) եւ արդյունքների մասին հայտնել մեզ։ Միաժամանակ՝ վստահություն չունենալով  «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նկատմամբ՝ պահանջել ենք մեր պաշտպանյալին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապարփակ եւ լիարժեք ստուգում իրականացնելու նպատակով։

Պետության կողմից նշված միջոցների (հետազոտություններ ու բուժում)  անհապաղ ձեռնարկման անհնարինության դեպքում խնդրել ենք այդ մասին մեզ հայտնել անհապաղ, որպեսզի Արամ Հակոբյանն իր առողջության պահպանման հարցը կարողանա լուծել իր միջոցների հաշվին: Այս գրության պատճենն ուղարկել ենք նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ արդարադատության նախարարություն եւ  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ