News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կայսերական պալատի գործերով վարչությունը հայտարարել է 26-ամյա արքայադուստր Մակոյի եւ իր նախկին համակուրսեցի Կեյ Կոմուրոյի հարսանիքի՝ 2 տարով հետաձգման մասին, փոխանցում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը:

Հարսանիքը, որը նախատեսված էր 2018 թվականի նոյեմբերի 4-ին, հետաձգվում է մինչեւ 2020 թվականը, ընդ որում, ամուսնության նոր օրը դեռ հայտնի չէ: Հետաձգման համար պատճառ է հանդիսացել գահի փոխանցման արարողությունը՝ կայսր Ակիհիտոյից՝ իր ավագ որդի Նարուհիտոյին:

Մակոյի եւ իր փեսացուի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ հարսանիքի հետաձգումը կապված է «ընտանիքի համար մի շարք կարեւոր իրադարձությունների» հետ, որոնց անհրաժեշտ է նախապատրաստվել:

Ճապոնիայի կառավարության ծրագրի համաձայն՝ Ակիհիտոյի գահից հրաժարականը տեղի կունենա 2019 թվականի ապրիլի 30-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ