News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոնդոնի դատարանը վեց տարի առաջ WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին կալանավորելու համար տրված հրամանագիրն ուժի մեջ է թողել: Այս մասին հայտնել է մագիստրական դատարանի դատավոր Էմմա Արբութնոթը, հաղորդում է BBC-ն:

Ասանժը 2012 թվականին ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, երբ բրիտանական դատարանը նրան կալանավորելու հրաման էր տվել՝ նրան շվեդական իշխանություններին արտահանձնելու գործով, որոնք հետաքննում էին նրա դեմ հարուցված սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքները:

Այդ ժամանակվանից 6 տարի շարունակ Ասանժը դուրս չէր եկել դեսպանատան սահմաններից՝ արտաքին աշխարհի հետ շփվելով միայն համացանցով, հազվադեպ ընդունելով այցելուներ: Այդ ընթացքում Շվեդիայում նրա գործով հետաքննությունը դադարեցվել էր:

Այնուամենայնիվ, նրան կյալանավորելու բրիտանական դատական հրամանագիրը շարունակում է ուժի մեջ մնալ եւ եթե Ասանժը դուրս գա դեսպանատան տարածքից, նա անմիջապես կկալանավորվի:

Ասանժը վախենում է, որ եթե նա դուրս գա Էկվադորի դեսպանատնից, նա կձերբակալվի եւ կհանձնվի ԱՄՆ իշխանություններին, որոնք ուսումնասիրում են իր կողմից հիմնադրված WikiLeaks կայքի գործունեությունը:

Նրա փաստաբանները նշում են, որ բրիտանական իշխանությունները հրաժարվում են հաստատել կամ հերքել Ասանժին արտահանձնելու ամերիկյան պահանջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ