News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից հրազենի հափշտակության դեպքի առթիվ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա:

Այսպես, նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Շ.-ին հիշյալ համակարգում ծառայելու ընթացքում` 1996թ.-ին, տրամադրվել է Մակարով մոդելի 9մմ տրամաչափի ատրճանակ, սական դրա հաշվեցուցակային փոխարինման ու որակի հաշվառման քարտերը դեռեւս հաշվառման մեջ են ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ մասի զինանոցում, եւ նշված հրազենի գտնվելու վայրը հայտնի չէ: Պարզվել է նաեւ, որ ատրճանակը ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումներով չի հետախուզվում եւ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության հաշվառումներով չի անցնում:

Դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում անցկացված ծառայողական քննության ընթացքում Ա. Շ.-ն բացատրությամբ հայտնել է, որ 28.10.2000թ.-ին ազատվելով ծառայությունից` իրեն ամրակցված հաշվեցուցակային ատրճանակն օրենքով սահմանված կարգով չի հանձնել ոստիկանության շտաբի հերթապահ մաս եւ պահել է իր մոտ, իսկ 2010 կամ 2011 թվականներին հիշյալ ատրճանակը հանձնել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին ղեկավարությանը եւ ներկայում դրա գտնվելու վայրի մասին որեւէ տեղեկություն չունի:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով հրազեն հափշտակելու վերը նշված առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ