News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (ՔԴՄ) եւ Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ), որոնք հանդես են գալիս բլոկով, ինչպես նաեւ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԳՍԴԿ) բանակցողների պատվիրակությունները հաջողությամբ ավարտել  են կառավարական «մեծ կոալիցիա» ձեւավորելու շուրջ բանակցությունները:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել են ՔԴՄ նախագահ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԳՍԴԿ ղեկավար Մարտին Շուլցը: Կողմերը  համաձայնության են եկել խոշոր կոալիցիոն պայմանագրի շուրջ, ի թիվս այլ հարցերի, կուսակցությունների միջեւ նախարարների կաբինետում տեղաբաշխումներ անելով, հաղորդում է DW-ն:

Անգելա Մերկելի խոսքով՝ կնքված կոալիցիոն համաձայնագիրը լավ հիմք է կայուն կառավարության համար: Նա ընդգծել է, որ բանակցությունների անցկացման համար ներդրած ջանքերը զուր չէին: Իր հերթին, Մարտին Շուլցը նշել է, որ համաձայնագիրը «մեծապես կրում է սոցիալ-դեմոկրատական ձեռագիր»:

Գերմանական գործակալությունների տվյալներով՝ սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչները կղեկավարեն ֆինանսների, աշխատանքի եւ արտաքին գործերի նախարարությունները: Բացի այդ, ԳՍԴԿ-ն կնշանակի ընտանիքի, արդարադատության եւ շրջակա միջավայրի հարցերով նախարարներին:

Սոցիալ-դեմոկրատների ներկայիս ղեկավար Մարտին Շուլցը կարող է գլխավորել արտաքին գործերի նախարարի պաշտոնը, բայց այս լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել: Այդ դեպքում Անդրեա Նալեսը ԳՍԴԿ-ում կզբաղեցնի նրա տեղը: Ֆինանսների նախարար պետք է դառնա Համբուրգի քաղաքապետ Օլաֆ Շոլցը:

ՔԴՄ  ներկայացուցիչները կգլխավորեն էկոնոմիկայի, պաշտպանության, կրթության, գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ