News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի հյուսիս-արեւելքում՝ Աբերդինշիր կոմսությունում, խցանում է առաջացել այն բանից հետո, երբ ափամերձ ճանապարհներից մեկով փորձել է սողալ փոկաձագը, հաղորդում է BBC-ն:

Մոտ 4-5 շաբաթական փոկին հայտնաբերել է տեղացի բնակչուհին, որը իր երեխային հետ դպրոցից վերադարձել է:

Ճանապարհին հայտնված փոկի օգնելու կոչին արձագանքել են տեղական կազնմակերպությունները, որոնք զբաղվում են կենդանիների պաշտպանությամբ: Փրկարարները նշել են, որ փոկի ձագի առողջության հետ ամեն ինչ լավ է, բացի թաթերի վնասվածքներից:

Փոկաձագը ափից ընդամենը 1 կիլոմետրի վրա է գտնվել:  Մասնագետները կարծում են, որ նա ափին հայտնվել է մակընթացության ժամանակ եւ չի հասցրել տեղատվության հետ գնալ: Ձագին տեղափոխել են վայրի կենդանիների փրկության կենտորն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ