News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավային Սուդանում գործող զինված խմբավորումները վերջին տարվա ընթացքում առաջին անգամ ազատ են արձակել 300 երեխայի, այդ թվում 87 աղջիկների: Անչափահասների մեծ մասին տարել էին իրենց կամքին հակառակ, նրանց տրվել էր զինվորական համազգեստ, զենք եւ սովորեցրել էին սպանել:

Ակնկալվում է, որ մոտ 700 երեխա կվերադառնա ընտանիք: Մոտ 19 հազար երեխա շարունակում է ծառայել զինված խմբերում: Նրանցից շատերը 4 տարի առաջ միացել էին զինյալներին, երբ հակամարտությունը նոր էր սկսվել:

Ազատվելուց հետո երեխաներից բռնագրավել  են զենքերը եւ քաղաքացիական հագուստ են տվել: ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցները եւ Հիմնադրամի տեղական գործընկերները նրանց տրամադրել են բժշկական եւ հոգեբանական օգնություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ