News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին երեկոյան ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանը: Մեր տեղեկություններով վերջինիս ձերբակալումը կապ ունի ալավերդցի քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագի՝ Վահագն Աբգարյանի գործի հետ, քանի որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է նաեւ պաշտոնատար անձին կաշառք տալու մեջ։ Իրադարձությունների նման ընթացքը կանխորոշվեց նույն օրը, երբ Թաթուլ Շուշանյանը Աղվան Հովսեփյանի հրամանով ազատվել է աշխատանքից:

Այստեղ խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արել եւ, ըստ էության, արդարադատությանն է հանձնել մի մարդու, ում տարեվերջին պարգեւատրել է «Հավատարմության համար» մեդալով` պարտականությունները բարեխղճորեն կատարելու, մասնագիտական բարձր պատրաստվածության համար:

Սակայն այսքանով այս պատմությունը չի ավարտվում, որովհետեւ կրիմինալի վիրուսը խժռում է ոչ միայն Քննչական կոմիտեն կամ նրա մարզային կառույցը, այլ` ամբողջ պետական համակարգը: Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանն ու նրա ենթակաները գործել են Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանի հորդորով, ով ոչ միայն Ալավերդցի Վահագի` Քննչականի պետին փոխանցված կաշառքի, այլ նաեւ` նրա բանդայի եւ տարիներ շարունակ գործած որոշ հանցագործությունների«քավորն» է:

Դժվար է ասել, թե մինչեւ ուր կհասնի ՀՔԾ-ում հարուցված քրգործի հետքերը, արդյո՞ք իշխանությունները թույլ կտան, որպեսզի արդարադատության ձեռքերը հասնեն Նալբանդյանին կամ գոնե պաշտոնանկ կարվի՞ մարզպետը, թե՞ հերթական անգամ գործը կսահմանափակվի «մանր ձկներով»:

Տեղի ունեցածի մեջ ամենամտահոգիչը պետության եւ կրիմինալի վտանգավոր սերտաճման հերթական դրսեւորումն է: Հայաստանում այլեւս սահման գոյություն չունի իշխանության եւ կրիմինալի միջեւ եւ պատահական չէ, որ հանցագործ աշխարհի ներկայացուցիչները մտածում են նույնիսկ պաշտոններ, պետական կարգավիճակներ ու արտոնություններ ունենալու մասին: Ու բանը հասել է այնտեղ, պետությունն այնքան է նվաստացել, որ իշխանությունն ինքն է շատ հարցերի համար դիմում հանցագործ աշխարհի օգնությանը` դրա դիմաց «ինդուլգենցիաներ» շնորհելով, այսպես կոչված, «լավ տղերքին»:

Ալավերդցի Վահագն ու նրա բանդան հենց այս միջավայրի, պետության քրեականացման ծնունդ են: Ու մինչ հարեւան Վրաստանի կառավարությունը նախապատրաստում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը խստացնում է պատասխանատվությունն «օրենքով գողերի», նրանց հետ համագործակցող անձանց համար, Հայաստանում գզվռտոց է, թե ապրիլից հետո պետական որ պաշտոնյան պետք է օժտված լինի դատապարտյալին ներելու օրենսդրական բացառիկ իրավունքով:

Ներման ինստիտուտը Հայաստանում բացարձակապես կապ չունի հումանիզմի հետ եւ կոռուպցիոն գործիք է, որի շնորհիվ հարստանում են կոնկրետ մարդիկ, ինչպես նաեւ` հնարավորություն են ստանում «բարի» գտնվել հանցագործ աշխարհի տարբեր տրամաչափի հեղինակությունների հանդեպ, ովքեր հայտնվելով ազատության մեջ «սրբորեն» կատարում են իշխանությունների բոլոր հրահանգները: Հենց այս մեխանիզմով են ծնվում Ալավերդցի Վահագը եւ մյուս «լավերը»:

Պատահական չէ, որ իշխանության վերնախավում գզվռտոց է, թե ով է վերահսկելու համակարգի հիմնական սեգմենտներից մեկին` քրեական աշխարհը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ