News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Ներման մասին» օրենքի նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացնում է Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Նրա խոսքով, Սահմանադրության դրույթների համաձայն, այսուհետ ներման մասին հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով, որը մինչ այդ կարգավորվում էր ՀՀ նախագահի հրամանագրով:

Նախ օրենքով սահմանվել են ներման խնդրագիր ներկայացնող սուբյեկտները. նախկինում կարող էր այդպիսի համաձայնագիր ներկայացնել նաեւ այլ անձը, իսկ հիմա այդ իրավունքը տրվում է բացառապես դատապարտյալին: Իհարկե, տարբեր միջազգային կազմակերպություններ, հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք, դատապարտյալի ազգականները կարող են դիմել ՀՀ նախագահին ներում շնորհելու միջնորդությամբ, բայց այդ միջնորդությունները հիմք կարող են լինել, միայն եթե կա դատապարտյալի խնդրագիրը:

Դատապարտյալն իր խնդրագրում  պետք է անդրադառնա գործի հակիրճ նկարագրությանը, պետք է ներկայացնի իր վերաբերմունքը իր կատարած հանցանքի նկատմամբ, իր վերաբերմունքը քրեական մշակույթի նկատմամբ եւ ներումը հիմնավորող այլ հանգամանքներ:

Սահմանվել է, որ դատապարտյալը չի կարող ազատվել նյութական եւ ոչ նյութական վնասը հատուցելու պարտականություններից, նաեւ չի կարող հանվել դատվածությունը:

Ըստ Քրմոյանի, օրինագծով ամրագրվել է, որ ՀՀ նախագահին առաջարկություն է ներկայացնելու վարչապետը: «Սահմանադրության պահանջն է, որ լինի մարմին, որը նման առաջարկությամբ հանդես է գալու: Միաժամանակ պահպանել ենք ներման հարցերով խորհրդատվական հանձնաժողովի գոյությունը, որը կստեղծվի վարչապետին կից: Ամրագրվել է, որ խնդրագիրը մերժելու դեպքում դատապարտյալը կարող է կրկին դիմել մեկ տարի հետո, եթե չկան բացառիկ հանգամանքներ»:

Ինչ վերաբերում է ներման խնդրագիր ներկայացնելու ընթացակարգին, Քրմոյանն ասաց. «համապատասխան ՔԿՀ-ն եռօրյա ժամկետում խնդրագիրը ներկայացնում է Արդարադատության նախարարություն, վերջինս 30-օրյա ժամկետում կազմում է անձնական գործը եւ ներկայացնում վարչապետին: Վարչապետը 5-օրյա ժամկետում ներկայացնում է ներման հանձնաժողովին, որը 20-օրյա ժամկետում հետ է տալիս վարչապետին: Դրանից հետո ներում շնորհելու առաջարկությունը եզրակաացության հետ միասին վարչապետը ներկայացնում է ՀՀ նախագահին, այդ թվում հրամանագրի նախագիծը:

Երկրի նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել հրամանագիրը, կամ առարկություններով վերադարձնել վարչապետին: Այս պարագայում վարչապետը կամ ընդունում է առարկությունները, կամ եթե չի ընդունում, նորից ներկայացնում է ՀՀ նախագահին: Այդ դեպքում ՀՀ նախագահը կամ պետք է ստորագրի հրամանագիրը կամ դիմի Սահմանադրական դատարան: Եթե նախագահը հրամանագիրը չի ստորագրում, միեւնույն է, այն ուժի մեջ է մտնում օրենքի ուժով»:

ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, այդ թվում «ՏՐԱՍԵԿԱ» մուլտիմոդալ փոխադրումների համաձայնագիրը

Խորհրդարանն ընդունեց ուղեւորափոխադրողների համար հարկային բեռը թեթեւացնելու օրինագիծը

«Հանրապետականացո՞ւմ, թե՞ ոլորտի կարգավորում». «Միջհամայնքային միավորումների մասին» օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ