News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Միայն պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գույքահարկից ազատելու տրամաբանությունն այն է, որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում անձն, իր կամքից անկախ, զրկվում է գույքն օգտագործելու կամ դրանից օգտվելու հնարավորությունից, այնպես էլ առհասարակ եկամուտներ ստանալու հնարավորությունից: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների ներկայացրած պայմանագրային զինծառայողներին գույքահարկից ազատելու վերաբերյալ նախագծին:

Ըստ նրա, «Գույքահարկի մասին» գործող օրենքով՝ ծառայության ողջ ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի զինված ուժերում կամ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների զինված ուժերում պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվող անձինք:

«Այս տարբերակով մենք ծանրաբեռնում ենք տեղական ինքնակառավարման մարմիններին, որովհետեւ գույքահարկը ՏԻՄ-երի համար եկամուտի էական աղբյուր է: Մենք ունենք ավելի նպատակային գործիք, որով խթանում ենք նորեկներին դեպի Հայաստանի Հանրապետության զինված ուժեր»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ կառավարությունը գույքահարկի արտոնություն տալիս է պարտադիր զինվորական ծառայողներին, ըստ որի՝ պարտադրանքի սկզբունքի ներքո տվյալ անձը զրկվում է իր գույքը տիրապետելուց եւ օգտագործելուց: Բոլոր այն դեպքերում, եթե զինծառայողը կունենա արտադրական եւ հասարակական նշանակության գույք եւ դրանից կստանա եկամուտ, տրամաբանական է, որ եկամուտից նա որպես գույքահարկ կվճարի ՏԻՄ-ին. «Խթանում ենք որակյալ սպայական անձնակազմի մուտքը դեպի ՀՀ զինված ուժեր: Դրա համար գույքահարկի արտոնություն է տրվում բոլոր այն անձանց, որոնք պարտադիր զինվորական ծառայությունից հետո բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունում կուսուցանվեն, կունենան բարձրագույն կրթություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ