News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ժամաանակավոր արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում հիշյալ օրինագիծը ներկայացնելիս նշեց Տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, քանի որ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանում սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթեւեկություն, հետեւաբար, ՀՀ-ում աջ ղեկով մեքենաների շահագործումը երթեւեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ  աջակողմյան երթեւեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն, մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթեւեկության գոտի վերադասավորվելու, երթեւեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու եւ այլ դեպքերում:

Փոխնախարարի խոսքով, որոշվել է աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելել ապրիլի 1-ից, որպեսզի այն անձինք, որոնք արդեն պատվիրել են աջ ղեկով մեքենաներ, որոնք արդեն ճանապարհին են, հասցնեն ներմուծել ու ֆինանսական խնդիրներ չունենալ:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն այս առնչությամբ նշեց. «Եթե այս սահմանափակումը մտցնելու նպատակը անվտանգությունն է, դուք գիտեք, որ հիմա կարելի է մեքենայի ձախ հայելու վրա դնել տեսախցիկ ու ունենալ ավելի մեծ տեսադաշտ, քան ձախ ղեկով մեքենայի վարորդն ունի:

Միաժամանակ, աջ ղեկով մեքենաները 10 տարով ավելի թարմ են, քան ձախ ղեկով մեքենաները: Ճապոնիայից ներկրած մեքենաները նաեւ 5 անգամ ավելի անվտանգ են, քան Գերմանիայից ներմուծված, բարոյապես ու ֆիզիկապես մաշված ավոտմեքենաները»,-ասաց Զեյնալյանը:

Նրա խոսքով, եթե խնդիրը միայն անվտանգությունն է, ապա կարող ենք տեսանելիությունն ապահովել ձախ հայելու վրա տեսախցիկ տեղադրելով, եր մենք կունենանք էկոլոգիապես ավելի մաքուր եւ ավելի թարմ ու անվտանգ մեքենաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում աշխարհի առաջին ավտոհանգստավայրը կբացվի
«Մենք հույս ունենք գրավել ավտոսիրողների, որոնց հասանելի կլինի ծառայությունների...
Երիտասարդն իր տատիկի ավտոտնակում բացառիկ Lamborghini Countach է գտել
1980-ականների սկզբին նա պատրաստվում էր բացառիկ ավտոմեքենաների կենտրոն բացել...
Սաուդյան Արաբիան աչքը դրել է Tesla-ի վրա
Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային ֆոնդը ցանկանում է Tesla ընկերությունում լուրջ ներդրումներ կատարել…
Brabus-ը Mercedes-Benz G-Class-ի համար առաջին թյունինգն է պատրաստել
Ժամում հարյուր կիլոմետր արագության հասնելու ժամանակը կկրճատվի մինչեւ 5,7 վայրկյան...
Brabus-ը ներկայացրել է Smart ForTwo-ի վերափոխված տարբերակը
Ավտոմեքենան հագեցած է 30 մմ ավելի ցածր կախոցով, առջեւի եւ հետեւի առանցքի համար տարբեր չափերի անիվային...
Ferrari-ն ցուցադրել է իր նոր մոդելի պատկերը
F176 ներգործարանային ցուցիչով սպիդսթերը կառուցվել է 812 Superfast մոդելի հիման վրա…
Partner news