Արդեն 3 ամսից Tesla-ի ավտոպիլոտը կկարողանա ամբողջ ԱՄՆ-ով ճանապարհորդել առանց մարդու օգնության եւ միջամտության: Վատագույն դեպքում դա տեղի կունենա 6 ամսից: Այս մասին հայտարարել է գործարար Իլոն Մասկը, հաղորդում է Hightech-ը՝ հղում կատարելով TechCrunch-ին:
Tesla-ն անօդաչու ռեժիմով ամբողջ երկրով ճանապարհորդելու ուղարկելու գաղափարը Մասկն ուներ դեռ անցյալ տարի, բայց մինչ օրս այդ ծրագրերը չէին իրականացել:
Նա վստահ է, որ մեքենային 3-ից 6 ամիս պետք կլինի այդ մակարդակին հասնելու համար:
Մասկն ասում է, որ իր նպատակը ինքնավար ղեկավարման անվտանգ եւ ունիվերսալ համակարգի ստեղծումն է: Նա նշել է, որ գոհ է, ինչպես է ընկերությունում զարգանում արհեստական ինտելեկտի հետ կապված ուղղությունը: