News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամստերդամի իշխանությունները զբոսաշրջիների վարքի կանոնները խստացրել են տեղական «կարմիր լապտերների թաղամասում», որտեղ գտնվում են հասարակաց տները: Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն ապրիլից, նշել են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայից, հայտնում է Meduza-ն:

Կարգելվի թաղամասում մեծ խմբերի էքսկուրսիաներ անցկացնել՝ խմբի անդամների թիվը 20 մարդուց չպետք է անցնի: Զբոսաշրջիկները չեն կարող մարմնավաճառներին լուսանկարել եւ համառորեն նրանց նայել. էքսկուրսավարները պետք է հետեւեն, որ կանգառների ժամանակ եկվորները ցուցափեղկերին մեջքով կանգնեն:

Սրանից զատ, թաղամասով անցնող բոլոր էքսկուրսիաները պետք է ավարտվեն մինչեւ երեկոյան ժամը 11-ը, ամբողջությամբ արգելված է ալկոհոլի եւ թմրանյութերի օգտագործումը: Այս կանոնների խախտման դեպքում էքսկուրսավարները կտուգանվեն 190-ից մինչեւ 950 եվրոյով:

Նոր կանոնները մտցվել են մարմնավաճառների մասնավոր կյանքին միջամտությունները սահմանափակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ