News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բոլիվիայում կենդանաբանները Match ծանոթությունների հավելվածում Ռոմեո անունով սեուենկասյան գորտի համար էջ են բացել, փոխանցում է «ՐԻԱ Նովոստի»-ն: Բանն այն է, որ նա կարող է դառնալ իր տեսակի վերջին ներկայացուցիչը, եւ նրա համար զուգընկեր է պետք գտնել: Սեուենկասյան ջրային գորտն ապրում է մինչեւ 15 տարի, իսկ Ռոմեոն արդեն 11 տարեկան է:

Գորտի էջին նշվում է, որ նա «հասարակ տղա» է, ով սիրում է երեկոները տանն անցկացնել եւ համեղ ուտել: Նա երբեք ամուսնացած չի եղել եւ կցանկանար ընտանի կենդանի ունենալ՝ խխունջ կամ որդ, սակայն վախենում է, որ չի դիմակայի ու կուտի նրան:

Անցյալ տարի գիտնականները Tinder-ում էջ էին բացել Սուդան անունով հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի վերջին արուի համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ