News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Ֆինանսների նախարարության փոխանցումը քրիստոնեա-դեմոկրատներից (Քրիստոնեա-դեմոկրատական միություն՝ ՔԴՄ) սոցիալ-դեմոկրատներին (Գերմանայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ ԳՍԴԿ) քաղաքականության էական փոփոխություններով չի ուղեկցվի: Այս մասին կիրակի Welt am Sonntag պարբերականում հրապարակված հարցազրույցում հայտարարել է դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Պետեր Ալտմայերը:

«Կոալիցիոն պայմանագրում մենք ամրագրել են ապահովագրման համար բոլոր նախադրյալները, որպեսզի շարունակվի գերատեսչության նախկին ղեկավար Վոլֆգանգ Շոյբլեի քաղաքականությունը,- նշել է նա: - Յուրաքանչյուր եվրոն, որը մենք ծախսելու ենք, յուրաքանչյուր որոշումը, որը Բրյուսելում ընդունվելու է, այս ամենը կառավարությունը կոլեգիալ է ընդունելու: ՔԴՄ-ն կարող է երաշխավորել, որ մենք ապագայում կհետեւենք մեր սկզբունքներին»:

Գերմանական տնտեսական շրջանակներում ավելի վաղ մտահոգություն էին հայտնել, որ ԳՍԴԿ-ն, ապագայում ֆինանսները տնօրինելու իրավունք ստանալով, կկործանի խիստ ֆիսկալ քաղաքականության հիմքերը, որոնք կառուցվել են քրիստոնեա-դեմոկրատների օրոք: Մինչդեռ Համբուրգի քաղաքապետ Օլաֆ Շոլցը, որը նոր կառավարությունում կզբաղեցնի ֆինանսների նախարարի պաշտոնը, արդեն հասցրել է դիտորդներին հավաստիացնել, որ իր կուսակցությունը մտադիր է շարունակել Գերմանայի պարտքային բեռի կրճատմանն ուղղված քաղաքականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ