News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպանության եւ բազմաթիվ գողությունների մեջ կասկածվող ռուսաստանցի Վիկտորյա Նասիրովան փաստացի զրկվել է տեսողությունից այն բանից հետո, երբ Նյու յորքի բանտում ծեծի է ենթարկվել դատապարտյալների կողմից։ Այս մասին հաղորդում է The New York Daily News թերթի էլեկտրոնային տարբերակը։

Նասիրովան լրագրողներին պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 3-ին, այլ դատապարտյալների հետ վեճի ժամանակ։ 4 կին դատապարտյալներ հարվածներ են հասցրել Նասիրովայի գլխին եւ կոտրել քիթը։ Նա նշել է, որ տեղի ունեցածից հետո կորցրել է տեսողությունը, որը վերականգնվել է մեկ ամիս անց միայն։

«Երբ ես բացում են աչքերս, ոչինչ չեմ տեսնում, տեսնում եմ միայն սպիտակ։ Ոչ գույներ եմ տեսնում, ոչ էլ ուրվագծեր»,-ասել է ռուս կինը՝ հավելելով, որ բանտի աշխատակցուհիներից մեկը տեսել է իր ծեծը, բայց չի միջամտել։

Ներկայումս Նասիրովան գտնվում է բանտի հիվանդանոցում։ Նրա պաշտպանը մտադիր է միջադեպի հետ կապված բողոք ներկայացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ