News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է սեփականաշնորհել Միջազգային տիեզերակայանը (ՄՏԿ) եւ վերածել այն «առեւտրային հիմունքներով մասնավոր ձեռնարկության»: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով The Washington Post թերթը՝ վկայակոչելով համապատասխան նախագծային փաստաթղթերը:

Վաշինգտոնը 2024 թվականից հետո մտադիր է դադարեցնել Միջազգային տիեզերակայանի՝ NASA-ի գծով ֆինանսավորումը: Սակայն այն մտադիր չէ հրաժարվել օրբիտրալ կայանից եւ աշխատում է այն՝ պետական հատվածից սեփական հատված տեղփոխման պլանի վրա:

«2025 թվականին ՄՏԿ-ի անմիջական դաշնային աջակցության դադարեցման որոշումը չի նշանակում, որ այդ կայանն այդ ժամանակին կվերադառնա տիեզերքից. հնարավոր է, որ համապատասխան ոլորտի ներկայացուցիչները կարողանան շարունակել կառավարել որոշակի տարրերը կամ գործառույթներն ապագա առեւտրային հարթակի շրջանակներոմ: NASA-ն առաջիկա յոթ տարվա ընթացքում կշարունակի ընդայնել միջազգային եւ առեւտրային գործընկերությունները` ցածր մերձերկրյան ուղեծիրում մարդկանց անխափան մուտքն ու ներկայությունը ապահովելու համար»:

2019 ֆինանսական տարվա բյուջեի նախագծում (ԱՄՆ-ում կսկսվի հոկտեմբերի 1-ին), որը կհրապարակվի երկուշաբթի օրը, Վաշինգտոնի վարչակազմը «առեւտրային կառույցների եւ հնարավորությունների ստեղծման եւ ապահովման» նպատակով ՄՏԿ-ի հետագա սեփականաշնորհման համար 150 միլիոն դոլար կպահանջի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ