News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն հսկողական միջոցառումների շրջանակում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել: Մասնավորապես, օրերս օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են Երեւան–Երասխ մայրուղու վրա առանց պետական գրանցման գործող գիշերային ակումբ: Օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ մոտ 80 քմ մակերեսով շինությունում, բացի անօրինական գործունեության կազմակերպչից, ով Երեւանի բնակիչ էր, աշխատում էր եւս 6 չգրանցված աշխատակից: Ձեռք բերված նյութերի հիման վրա իրականացվում է պետությանը պատճառված վնասի հաշվարկ՝ հետագա վարույթի հարցը որոշելու նպատակով:

Ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել է հարկային դաշտը շրջանցելու եւս մեկ փորձ: «Սուրմալու» տոնավաճառում կանխվել է տարբեր տնտեսական ապրանքների, մասնավորապես լվացքի կեղծված փոշու իրացման փորձ: Ընդ որում, հայտնաբերված 168 տուփի վրա փակցված են եղել «Արիել» ապրանքանիշի ներկրմամբ զբաղվող ՍՊԸ-ի անվամբ հայաֆիկացման պիտակներ, ինչպես նաեւ տարբեր ընկերություններին պատկանող դրոշմապիտակներ: «Taxstamp» ծրագրով իրականացված ստուգմամբ պարզվել է, որ դրանք իրականում նախատեսված են այլ ապրանքատեսակների համար, որոնց ներկրող ընկերությունները հայտարարել են, որ երբեւէ դրոշմապիտակներ չեն օտարել եւ չեն տրամադրել այլ անձանց: Ձեռնարկված միջոցառումներով Երեւանի Շիրակի փողոցի բնակչի տան բակում հայտնաբերվել է շուրջ 1,5 միլիոն  դրամի տնտեսական ապրանք, այդ թվում՝ անհայտ ծագմամբ լվացքի փոշի: Ըստ քաղաքացու գրավոր հայտարարության, լվացքի փոշին նա ձեռք է բերել Գեղարքունիքի մարզում, ինչպես նաեւ Երեւանում` տարբեր խանութներից:

Մեկ այլ դեպքով էլ Բագրատաշենի մաքսակետում օպերատիվ հետախուզության եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված զննությամբ մարդատար ավտոմեքենայի սրահի դռներից հայտնաբերվել է 21կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղորայք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ