News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում շփոթում են «գյուղացի» եւ «ֆերմեր» հասկացությունները, եւ վերջինը պետք է հստակ սահմանվի: Փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ֆերմերական շարժում» հասարակական կազմակերւպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:

Նրա խոսքով՝ չնայած մասնագետների եւ տարբեր քաղաքական ուժերի քննադատությանը, իշխանությունները փորձեցին իրականացնել համայնքների խոշորացման ծրագիրը, քանի որ չցանկացան ձեռքից բաց թողնել ֆինանսավորումը, որը միջազգային դոնորները այս նպատակի համար հատկացնում էին:

«Իշխանություններն ասում են, որ ուսումնասիրել են միջազգային փորձը, սակայն հաշվի չեն առել այն փաստը, որ Եվրոպայում գյուղական տեղանքներում անհնար է հանդիպել մեզ համար սովորական տեսքով գյուղերի: Ի հակադրություն մեր փոշոտ եւ քայքայված գյուղերի՝ եվրոպական գյուղական վայրերում կազմակերպված են փոքր, քաղաքակիրթ համայնքներ՝ բարեկարգված ճանապարհներով եւ շենքերով»,- նշեց Սարգիս Սեդրակյանը:

Նրա կարծիքով՝ Եվրոպայում, որի հետ հայկական իշխանություններն այդքան ցանկանում են համեմատվել, չկան «գյուղացիներ», այլ կան «ֆերմերներ», հավասարապես հայ գյուղաբնակները նման չեն եվրոպաբնակներին:

ՀԿ ղեկավարը հիշեցրեց, որ ներկայումս Հայաստանում կա 197 փոքր գյուղ՝ մինչեւ 300 մարդ բնակչությամբ: Խոշորացման արդյունքում յուրաքանչյուր համայնք պետք է ունենա մինչեւ 3 հազար բնակիչ:

«Այս գյուղերը ճանապարհների, կոյուղու եւ այլ ենթակառուցվածքների խնդիրներ ունեն, վարչական ապարատների եւ կադրերի վրա ստիպված լրացուցիչ ծախսեր են անելու, սակայն խոշորացմամբ գյուղերի խնդիրները չեն լուծվում»,- նշեց նա:

Սարգիս Սեդրակյանը նշեց, որ կառավարությունը գյուղատնտեսական հատվածը առաջնահերթություն է ընտրել, սակայն գյուղերի զարգացման համար միայն խոսքը բավական չէ, անհրաժեշտ է գյուղերը զարգացնելու իրական ցանկություն ունենալ: «Միջազգային դոնորների կողմից այս նպատակի համար հատկացված ֆինանսավորումը պետք է ուղղել հենց գյուղերի զարգացմանը, իսկ հիմա անհասկանալի է, թե այդ գումարն ուր է գնում, նաեւ անհրաժեշտ է ծրագրին ներգրավել համապատասխան մասնագետների՝ ես նկատի ունեմ նախարարների եւ նրանց տեղակալների մակարդակով»,- ամփոփեց ՀԿ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի բնակիչներն Ամանորը կրկին սթրեսային վիճակում կդիմավորեն
Իրականում ամեն ինչ շատ ավելի վատ է...
Դոլարի վերելքը կանգ չի առնում. Մի փոքր թանկացել է նաեւ եվրոն
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...
ARARAT Նաիրի կոնյակը իր փաթեթավորմամբ արժանացել է բարձրագույն պարգևի բրիտանական նշանավոր մրցույթում
Մոտ մեկ տարի առաջ ARARAT-ը սպառողին ներկայացավ նոր փաթեթավորմամբ և ընդամենը մի քանի ամիս անց արդեն նշանավորվեց միջազգային տարբեր մրցանակներով...
ՄԻՊ-ը դիմել է ՍԴ․ վիճարկում է դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը
Մտահոգիչ է, որ սահմանված նոր դրույքաչափերը ստեղծում են մարդու խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան...
Առաջարկվում է Երևանում կառուցել առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս, նաեւ երկնաքերերից կազմված գործարար կենտրոն-համալիր
Վարչապետի մոտ քննարկվել են քաղաքաշինության ոլորտի խոշորամասշտաբ ներդրումային ծրագրերի առաջարկներ…
Հայաստանը ցանկանում են կանոնավոր երթուղիների սպասարկման տարեկան վճարները փոխարինել միանվագ վճարով
Ներքին չվերթներ սպասարկող ընկերություններն այլեւս տարեկան 100 հազար դրամ տուրք չեն վճարի...
Ամենաշատ