Ավստրիայում երկու ուղեւորների գնացքների բախման հետեւանքով մեկ մարդ զոհվել է, 22 մարդ վիրավորվել է, հաղորդում է Reuters-ը: Ոստիկանության մամուլի քարտուղար Լեո Յոսեֆը հայտնել է, որ գնացքները բախվել են Գրաց քաղաքից 60 կմ դեպի հյուսիս գտնվող կայանից ոչ հեռու: Վթարի պատճառը դեռեւս հայտնի չէ: