News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Գյումրիում սկսվեց «Իսլամական պետության» համակիր հայ երիտասարդի՝ աղմկոտ գործով դատաքննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ սկսվեց ու անմիջապես հետաձգվեց Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Արգո» վաճառատան դիմաց 102-րդ ռազմաբազայի 21-ամյա պայմանագրային զինծառայող Յալպաեւ Դմիտրիի սպանության մեջ մեղադրվող Արման Ջանջուղազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը։

Aravot.am-ի փոխանցմամբ, դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի չներկայանալու պատճառով։

Ըստ մեղադրական եզրակացության. «Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն բանի համար, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռեւս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ. ապրիլի 22-ին, ժ.17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը՝ դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաեւին` սպանելով վերջինիս»: Հիշեցնենք, որ 22-ամյա Արմանը մեծացել է Հունաստանում, նա այդ օրը Գյումրի էր եկել Ստեփանավանից եւ իրեն բերման ենթարկող ոստիկաններին հայտնել էր, որ ինքը մուսուլման է, «Իսլամական պետության» համակիր է։

Ինչպես Aravot.am-ին պատմել էին Բուլվարային թաղամասի բնակիչները, ռուս զինծառայող Դմիտրին «Արգո» խանութի դիմաց տեղադրված սուրճ պատրաստող սարքից սուրճ է վերցրել, այն ձեռքը բռնած՝ ամենայն հավանականությամբ ուղեւորվել է դեպի մոտակայքում տեղակայված զորամաս: «Արգո» խանութից մի քանի քայլ առաջ շարժվելով՝ վրա է հասել մի երիտասարդ ու դանակով հարվածել զինվորականի պարանոցին: Դմիտրին փորձել է իր պարանոցից հանել դանակը, սակայն ձեռքը պահած դանակին՝ ընկել է: Դմիտրիին խփողը, տեսնելով, որ շուրջբոլորը իրար են խառնվել, փախուստի է դիմել, վազել է դիմացի նեղ փողոցներից մեկով, սակայն «Արգո» խանութի առաքիչներից մեկը վազել է հետեւից, կարողացել է հասնել, գետնին է գցել նրան ու պահել:

Նշենք, որ Արման Ջանջուղազյանի շահերը պաշտպանում է փաստաբան Գուրգեն Հարությունյանը, վերջինս, սակայն, լրագրողների հետ այս թեմայով չցանկացավ զրուցել։ Դատը հետաձգվեց՝ նշանակվելով փետրվարի 23-ին, ժամը 14.00-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ