ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարսը որպես նախազգուշական միջոց Մանհեթենի հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ բացել է անհայտ նյութ պարունակող կասկածելի նամակը, հաղորդում է NBC News-ը:
Նամակը հասցեագրված է եղել Վանեսայի ամուսնուն՝ Դոնալդ Թրամփ կրտեսրին, նախկին Իվանա կնոջից նախագահի ավագ որդուն:
Երբ նամակը բացել են, Թրամփի նստավայրից երեք մարդու որպես նախազգուշական միջոց տեղափոխել են բժշկական կենտրոն
Ոչ ոք չի տուժել: Ոչ մի նախանշան չկա, որ նյութը վտանգավոր է կամ կենսաբանական գործակալ է: