News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի՝ Դուբայում անցկացվող 6-րդ համաշխարհային կառավարական գագաթաժողովի ժամանակ (World Government Summit) հայտարարվել է Երջանկության համաշխարհային կոալիցիա ստեղծելու մասին, որի մեջ են մտել վեց երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Ղազախստանը, Կոստա Ռիկան, Մեքսիկան, Պորտուգալիան եւ Սլովենիան: Գագաթաժողովը նվիրված էր պետական արդյունավետ կառավարման հարցերին եւ կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը:

Երջանկության համաշխարհային կոալիցիա ստեղծելու արարողությանը ներկա են եղել ԱՄԷ վարչապետը եւ Դուբայի էմիրաթի կառավարիչ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը: Փաստաթղթի տակ ստորագրել են բոլոր վեց երկրների նախարարները:

World Government Summit հարթակն ակտիվորեն օգտագործվում է «համարձակ նորարարական նախագծերի ներկայացման համար»: Այն սկիզբ է առել 2013 թվականին եւ կարճ ժամանակում միջազգային մասշտաբի իրադարձություն է դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ