News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ծեծկռտուքի պատճառով ընդմիջված Երեւանի ավագանու նիստը տեւական դադարից հետո վերսկսվել է:

«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում  հայտնեց, որ իրենք ընդամենը նպատակ ունեին քաղաքապետին ցույց տալ, որ մարդիկ ապրում են գարշահոտության մեջ, սակայն ավագանու ՀՀԿ-ական անդամները դրան ագրեսիվ արձագանքեցին:

Փոստանջյանը հավելեց, որ իրենք դիմելու են իրավապահ մարմիններին՝ իրենց նկատմամբ բռնություն կիրաառելու հարցով:

Նշենք, որ քաշքշուկի ժամանակ ՀՀԿ-ական մի քանի տղամարդիկ հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանի» անդամ Մարինա Խաչատրյանին, որը փորձում էր տարայով կոյուղաջորը մոտեցնել Տարոն Մարգարյանին:

ՀՀԿ-ականները պնդում են, որ տարայում եղածը հնարավոր է ծծմբաթթու լիներ, իսկ Զարուհի Փոստանջյանը հավաստիացնում է, որ կոյուղաջուր է, որը կյանքի եւ առողջության համար վնասակար չէ:

Հավելենք, որ Երեւանի քաղաքապետարան է ժամանել շտապօգնության մեքենա, քաղաքապետարանում են բուժաշխատողներ ու մեծ թվով ոստիկաններ. Վերջիններս նիստերի դռան մոտ սպասում են նիստի ավարտին, որից հետո, հավանաբար, քննչական գործողություններ կիրականացնեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշել մազերից:

Ծեծկռտուք Երեւանի ավագանու նիստի ժամանակ՝ «Երկիր Ծիրանիի» եւ ՀՀԿ-ականների միջեւ (Ֆոտո)

Տպել
Ամենաշատ