News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է մոտակա բոլոր հանրային իրադարձությունները, պատմել են Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները: Ավելի վաղ նա չեղարկել էր Սոչի այցելությունը: Զրուցակիցները տարբեր վարկածներ են մեջբերում՝ հիվանդությունից մինչեւ վատթարացած իրավիճակը Սիրայում, հայտնում է «Դոժձ»-ը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նյութի հրապարակման պահին  չի պատասխանել «Դոժձ»-ի` Պուտինի ծրագրերի փոփոխման պատճառների մասին հարցին: Ավելի վաղ նախագահը չեղյարկել էր Սոչի կայանալիք այցը: Ավելի ուշ ՌԴ նախագահական մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ որոշումը կապված է Մերձդնեստրում ուղեւորատար ինքնաթիռի կործանման հետ:

Հաջորդ օրը Պուտինն իսկապես աշխատել է Մոսկվայում. հանդիպել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ, ինչպես նաեւ «Ռուսաստանի առաջնորդները» մրցույթի եզրափակիչի մասնակիցների հետ: Պուտինը խռպոտ ձայնով էր խոսում եւ հանդիպման սկզբում ներողություն խնդրեց ձայնը կորցնելու համար: «Մրսել է, սակայն շարունակում է աշխատել»,- մեկնաբանել է Պեսկովը:

kremlin.ru կայքում տեղադրված հանդիպման տեսագրությունում երեւում է, որ պետության ղեկավարը բավականին ցրված է: Նա մի քանի անգամ մասնակիցներին տալիս էր հարցեր, որոնց վերջիններս ավելի վաղ արդեն պատասխանել էին: Այդպես, մասնակիցներից մեկը պատմել է, որ ավելի վաղ ապրել է Նովոսիբիրսկւմ, իսկ Պուտինը կրկին նրան հարցրել է, թե որտեղ է նա նախկինում ապրել: Երեւում էր, որ նախագահը վատառողջ է, նշել է միջոցառմանը մասնակցած «Դոժձ»-ի զրուցակիցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ