News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության իշխանությունների եւ ժողովրդի կարեւորագույն նպատակը պետության միջազգային ճանաչումն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրւյցում ասել է Արցախի հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը:

Նրա խոսսքով՝ սա թելադրում է անելիքները եւ վերաբերում է իշխանության բոլոր ճյուղերին առանձին-առանձին եւ միասնական համահավաք աշխատանքին. «Մեր օրերում խորհրդարանական դիվանագիտությունը շատ կարեւոր գործիք է քաղաքական նպատակներին հասնելու համար: Հատկապես վերջին տարիներին նկատվող աշխուժությունը եւ ակտիվ շփումները ասվածի վկայությունն են»,-նշել է Աշոտ Ղուլյանը՝ հիշեցնելով, որ Արցախի հանրապետությունը միջխորհրդարանական կապերի զարգացման երկու կարեւոր ուղղություն ունի: Առաջինը՝ Հայաստանի հանրապետության խորհրդարանի, ինչպես նաեւ Հայաստանի խոորհրդարանի միջոցով այլ խորհրդարանների հետ միջխորհրդարանական կապերն են, իսկ երկրորդը՝ Արցախի խորհրդարանի ինքնուրույն գործողություններն ու ջանքերն են, որոնք նույնպես ուղղված են այլ երկրների խորհրդարանների եւ առանձին խորհրդարանականների հետ կապերի աշխուժացմանը: «Աշխատանքն ավելի է ակտիվացել է 2013 թվականին, երբ ձեւավորվել են առաջին բարեկամական խմբերը»,-հավելել է Ղուլյանը:

Առաջին բարեկամական խումբը Լիտվայի հանրապետության խումբն էր, հաջորդը ձևավորվել էր Ֆրանսիայի հետ. «Դրանք այն կարեւոր միջոցներն էին, որով Արցախի հանրապետության խորհրդարանը կարողանում իր ու ժողովրդի տեսակետներն արտաքին աշխարհին ներկայացնել: Դա մի օրում չի եղել, այլ հետեւողական ջանքների շնորհիվ», -նշել է Ղուլյանը՝ հիշեցնելով, որ 2006 թվականից ի վեր ԱՄՆ Կոնգրեսում ամեն տարի Արցախին նվիրված միջոցառումներ են իրականացվում: Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի հետ՝ հատկապես, Պետդումայի առանձին պատգամավորների եւ այն խմբերի հետ, որոնք ավելի շատ են տեղեկացված տարածաշրջանային խնդիրներին ակտիվ աշխատանք է տարվում. «Այս հնարավորությունների ճիշտ օգտագործումը տեսանելի ռեսուրսներ կընձեռի խորհրդարանական կապերի զարգացման համար: Վերջին ժամանակներս մենք նաեւ փորձում ենք գտնել նոր չօգտագործված ռեսուրսներ Հայաստանի խորհրդարանի հետ կապերի ակտիվացման համար: Միայն վերջին 8 ամիսների ընթացքում Հայաստանի խորհրդարանի մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավար կազմից բաղկացած պատվիրակությունները երկու անգամ արդեն այցելել են Արցախ: Դա մեզ թույլ է տալիս շատ ճիշտ ձեւով օգտագործել մարդկային եւ մասնագիտական հնարավորությունների դաշտը», -եզրափակել է Աշոտ Ղուլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիեւին, ըստ երեւույթին, դուր է գալիս խայտառակ վիճակի մեջ դնել պետդեպարտամենտին. Մայքլ Ռուբին
Ալիեւը ուղիղ եթերում քննադատել է Էնդրյու Շոֆերին...
Զախարովան խոսել է ՄԱԿ-ում Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի հնարավոր հանդիպման մասին
«Հիմա կարող եմ ասել, որ մենք նաեւ կողմերի հետ շփման մեջ ենք»,-հավելել է նա․․․
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
Ադրբեջանի զինդատախազի անհեթեթ միտքը. «Հայաստանն օգտագործում է ադրբեջանցի անհետ կորածներին որպես ստրուկ»
Նա նաև հայտնել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել 90-ականներին զոհվածների 120 աճյուն․․․
Հայերն ապրել են Բաքվում եւ հեղինակություն ունեցել հասարակությունում. Ադրբեջանի ՊԱԾ պետ
Ալի Նագիեւը խոստովանել է, որ մինչեւ ղարաբաղյան հակամարտությունը հայերը հեղինակություն են վայելել ադրբեջանական հասարակությունում...
ԱՄՆ-ն չի կարող երկխոսել ՌԴ-ի հետ ԼՂ հարցով, կողմերի որոշումն է գնալ ռուսական քննարկումներին, թե ոչ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ազդել է բազմաթիվ ձևաչափերի վրա, որոնց Ռուսաստանը մասնակցում էր, քանի որ Մոսկվան այնպես է խախտել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ