Նորվեգիան մտադիր է 2025 թվականին ներքին այրման շարժիչների վաճառքն ամբողջությամբ կասեցնել: Այս մասին հաղորդում է Clean Technica-ն:
2025-ին էլեկտրական ավտոմեքենաներին ամբողջովին անցնելու ծրագիրը հաստատել է Նորվեգիայի կլիմայի նախարար Օլա Էլվեստուենը:
Նա նշել է, որ երկրում հատուկ պայմաններ կստեղծվեն էլեկտրական տրանսպորտային միջոցների վաճառքը խթանելու համար այնքան ժամանակ, մինչեւ նպատակին չհասնեն: Հաշվետվությունները ցույց են տալիս, որ բնակչությունը նույնպես կողմ է էլեկտրական մեքենայի ձեռք բերմանը: Արդեն կեսն այժմ վստահորեն հայտարարում է, որ իրենց հաջորդ մեքենաներում շարժիչներն էլեկտրական են լինելու: