News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) ղեկավարի պաշտոնում առաջադրել է գեներալ-լեյտենանտ Փոլ Նակասոնեի թեկնածությունը: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Թրամփի հատուկ օգնական եւ Սպիտակ տան կիբերանվտանգության հարցերով համակարգող Ռոբ Ջոյսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նակասոնեի թեկնածությունը պետք է հաստատի Սենատը: Հաստատվելու դեպքում նա կղեկավարի նաեւ ԱՄՆ Կիբերհրամանատարությունը: Ջոյսը գեներալ-լեյտենանտին «2 ականավոր կազմակերպությունների ականավոր ղեկավար» է որակել: Նրա խոսքով՝ «նա կբերի կիբերանվտանգության ոլորտում իր մեծ փորձը»:

Նակասոնեն 54 տարեկան է: 2016-ի հոկտեմբերից նա ղեկավարում է ԱՄՆ ԶՈՒ ցամաքային զորքերի Կիբերհրամանատարությունը, մինչ այս Իրաքում եւ Աֆղանստանում մասնակցել է  ռազմական գործողություններին:

ԱԱԳ եւ ԱՄՆ ԶՈՒ Կիբերհրամանատարության ներկայիս ղեկավար ծովակալ Մայքլ Ռոջերսը հայտարարել է գարնանը հրաժարական ներկայացնելու մտադրության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ