News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավաֆրիկյան հանրապետության խորհրդարանը հինգշաբթի կընտրի նոր նախագահ Ջեյկոբ Զումայի հրաժարականից հետո։ Այս մասին հաղորդել է Times Live պարբերականը՝ վկայակոչելով «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցության կազմակերպիչ Ջեքսոն Մտեմբուին։ 
Պարբերականի փոխանցմամբ՝ Մտեմբուն չորեքշաբթի գիշերը  համապատասխան էլեկտրոնային նամակներ կուղարկի խորհրդարանի անդամներին։
News24 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ նոր նախագահը կընտրվի տեղական ժամանակով 14,00-ին։ 

Ավելի վաղ News24-ը հաղորդել էր, որ ՀԱՀ փոխնախագահ Սիրիլ Ռամպոսան կկատարի նախագահի պարտականությունները, իսկ հինգշաբթի կամ ուրբաթ նախագահական երդում կտա։ Իշխող կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ կուսակցության բոլոր ներկայացուցիչները կողմ կքվեարկեն Ռամպոսայի օգտին։ 
Չորեքշաբթի երեկոյան Զուման, դիմելով ազգին, հայտարարել էիր հրաժարականի մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ