News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
388.59
EUR
410.04
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա են եղել 12 երկրների դեսպաններ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ պաշտոնատար այլ անձինք:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահն իր ելույթում կարեւոր էլ Ռուսաստանում հայ համայնքի դերը, որը նպաստում է երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացմանը:

«Տարեցտարի մեծանում է հայ համայնքի ներգրավվածությունը Ռուսաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում: Մենք վստահ ենք, որ ինչպես Ռուսաստանում հայերը, այնպես էլ Հայաստանում ռուսները մեր երկու երկրները միմյանց կապող ամուր կամուրջ են:

Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը քառորդ դար անշեղորեն զարգացրել են դաշնակցային փոխգործակցությունը: Մեր երկրները եվրասիական ինտեգրման գործընթացի ակտիվ մասնակիցներ են, տարեցտարի թափ է առնում ապակենտրոնացված համագործակցությունը, հետեւողականորեն զարգանում է փոխգործակցությունը հումանիտար ոլորտում, մշակույթի, կրթության, առողջապահության եւ զբոսաշրջության բնագավառներում», - նշել է Բաբլոյանն ու հավելել. «Հայ եւ ռուս ժողովուրդները միասին անցել են բազմաթիվ փորձություններով եւ զրկանքներով, ինչը միայն ամրապնդել է նրանց եղբայրությունը: Մենք միասին ենք եւ դարերով միասին կլինենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստացվող տեղեկությունների համաձայն՝ Վաշինգտոնը եւ Բրյուսելը Երեւանին համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից. Զախարովա
Ամերիկացիները ապակառուցողական մոլեռանդությամբ մշակման են ենթարկում Երեւանին...
Պետք չէ ուշադրություն դարձնել նրանց վրա, որոնք կասկածի տակ են դնում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները. Զախարովա
Մենք բոլորս տեսնում ենք դա, բոլորը տեսնում են, և սա նույնպես կանցնի: Շատ եմ ցանկանում, որ այս ամենն անցնի...
Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի հետ հարաբերությունները սրելու նախաձեռնողը
Մոսկվան ակնկալում է, որ Երեւանում իր ազդանշանները կլսեն...
Կրեմլը մեկնաբանել է ՌԴ ՆԳ նախարարի այցերը Երեւան
Ներքին գործերի նախարարն իր ուղևորություններն իրականացնում է միջազգային շփումների ժամանակացույցով...
Չարժե համեմատել Երեւանի հետ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների աստիճանը. Պեսկով
Տնտեսության ոլորտում Մոսկվայի և Երևանի համագործակցությունը էական ներդրում ունի Հայաստանի զարգացման...
Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան (ֆոտո)
Նախատեսվում են նաև մի շարք այլ միջոցառումներ…
Ամենաշատ