News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության ակցիան լավն էր, միայն մեկ բացասական կողմ ուներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

«Ակցիան լավն էր, մի բացասական կողմ ուներ միայն,՝ այն մեզ համար անընդունելի էր: Այդ պահին պարզ չէր, թե ինչ է կատարվում, եթե հայտարարվեր, որ կոնկրետ խնդիր բարձրացնելու համար է արվում, այդպես չէր լինի, այդպիսի արձագանք չէր լինի»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ավագանու նիստին կանանց նկատմամբ բռնություն եղել է, բայց եթե այդ ակցիան տղամարդիկ էլ անեին՝ կրկին բռնություն կկիրառվեր:

«Ես ներսում եմ եղել, կարող եմ վստահեցնել, որ մի պահ չեն սպասի, կհարվածեն՝ անկախ նրանից կին է, թե տղամարդ: Նույն Առաքել Մովսիսյանի մակարդակի հավաքածուն այնտեղ գերակշռում է, բնական է, որ միգուցե իրենց համար կնոջն հարվածելն ավելի հեշտ է, բայց իրենց համար տարբերություն չկա»:

«Ելք» խմբակցության անդամի խոսքով, այս պահի դրությամբ Երեւանի ավագանու նիստի ընթացքում կատարված միջադեպով քրեական գործ չի հարուցվել. «Դա շատ զայրացնող է, շատ ակնհայտ է, որ կատարվածը բռնություն է »:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջրով լցված տարաներ էին տարել քաղաքապետարան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելու համար: Այս ակցիայով նրանք փորձում էին բարձրաձայնել Նուբարաշենի խճուղում տարիներ շարունակ տիրող գարշահոտության խնդիրը: Երբ ավագանու անդամները փորձում էին տարան մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձեցին արգելել նրանց, որից հետո քաշքշուկ սկսվեց: ՀՀԿ-ականները հարվածներ հասցրին  «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, որն ավելի ուշ հայտարարեց, որ քաշքշուկի ժամանակ ավագանու անդմաներից Էդմոնդ Կիրակոսյանը ձեռք է տվել իր կրծքերին եւ դրա համար էլ հարվածել է նրան: Զարուհի Փոստանջյանն ու խմբակցության անդամները դիմել են իրավապահ մարմիններին:

Տպել
Ամենաշատ