News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 49 մլն դրամ է հատկացրել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը կից Զբոսաշրջության պետական կոմիտեին: Համապատասխան որոշումը կայացվել է փետրվարի 15-ի կառավարության նիստին: Նախագիծը ներկայացրել է փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այդ միջոցները կուղղվեն Հայաստանի մասնակցությանը Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» փառատոնին, որը տեղի կունենա Վաշինգտոնում 2018 թվականի հունիսի 27-ից մինչեւ հուլիսի 4-ը: «Հայաստանը հրավիրվել է որպես պատվավոր հյուր: Եթե այս փառատոնում երկիրը նման կարգավիճակ ունի, ապա պետք է վճարի իր մասնակցության ֆինանսավորման փոքր մասը»,- ասաց փոխնախարարը: Նա հավելեց, որ փառատոնին կներկայացվեն ազգային խոհանոցի ավանդույթները եւ ձեռագործ աշխատանքներ:

Սմիթսոնյան ինստիտուտի «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնը գրավում է հազարավոր այցելուների: Այն անց է կացվում 1967 թվականից եւ երկու շաբաթ է տեւում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ