News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շուտով նոր պատժամիջոցներ կսահմանի՝ լրացնելով «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը: Այս մասին Սենատում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: 

Ի պատասխան օրենսդիրների հարցերին՝ ինչո՞ւ վարչակազմը հունվարի 29-ին չի հայտարարել ռուսաստանցի քաղաքացիների, ընկերությունների եւ հաստատությունների դեմ նոր պատժամիջոցներ, երբ հրապարակել էր օլիգարխների եւ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների, Վլադիմիր Պուտինի մերձավորների ցուցակը, Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ «պատժամիջոցներն իրողություն կդառնան», դրանց վրա աշխատանքը ներկա պահին ընթանում է:

ԱՄՆ ֆինանսների նախարարը չի հայտնել նոր պատժամիջոցներ սահմանելու ժամկետները: Սենատում լսումների ժամանակ հունվարին ցուցակը հրապարակելուց անմիջապես հետո Սթիվեն Մնուչինը օրենսդիրներին հավաստիացրել էր, որ այս ցուցակի գաղտնի տարբերակը կդառնա պատժամիջոցների հիմքը, որոնք կսահմանվեն «մոտ ժամանակներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ