News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելը չի գոյատեւի: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի «էլ Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Քասեմ Սուլեյմանին, հաղորդում է Tasim-ը:

Նրա խոսքով՝ «սիոնիստական ռեժիմի սարսափելի, մոլագարային քայլերը եւ ապարդյուն փորձերը երկար չեն տեւի»: «Այս ամենը ցույց է տալիս, որ այս վարչակարգը մշտական չէ եւ հավերժության նշաններ չկան»:

Սուլեյմանին նշել է, որ Իսրայելի «խելագար պայքարը եւ անիմաստ ռազմական գործողությունները» ապացուցում են Թել-Ավիվի գոյատեւման ապարդյուն փորձերը: Պաղեստինում, Լիբանանում, Իրանում եւ այլ վայրերում Իսրայելի դավադրության հետեւանքով մահացած «նահատակների արյունը» կհանգեցնի «սիոնիստական ռեժիմի ոչնչացման»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ