News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ահաբեկչության դեմ պայքարը ջնջում է պատերազմի եւ խաղաղության ավանդական սահմանները, կարծում է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ընդգծելով, որ կա հարձակումների «մշտական սպառնալիք»:

Press Association-ի հետ հարցազրույցում Ստոլտենբերգը նշել է, որ դժվար է կանխատեսել, երբ կավարտվի ԻՊ դեմ պայքարը:

«Կա ահաբեկչական հարձակումների մշտական սպառնալիք, մենք տեսանք, որ դա կրկին ու կրկին տեղի է ունենում ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներում», - ասել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է ակտիվացնել ահաբեկչության դեմ պայքարը:

Նշելով, որ Իրաքում եւ Սիրիայում ԻՊ կողմից զավթված տարածքների 98 տոկոսի ազատագրումը կարեւոր ձեռքբերում է, Ստոլտենբերգն ասել է, որ սպառնալիքը դեռեւս մնում է: «Դեռ վտանգը կա, դա սերունդների պայքար է: Այն նաեւ ցույց է տալիս, որ փոխվել է խաղաղության եւ պատերազմի հասկացությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

 «Դա տեղի է ունեցել Իրաքում եւ Սիրիայում, ինչպես նաեւ Աֆղանստանում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Ասիայում, կիբերտարածքում, եւ ես կարծում եմ, որ շատ դժվար կլինի ճշգրիտ կերպով ցույց տալ, երբ այս պատերազմը կամ պայքարը կավարտվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քլինթոնը խայթել է Պուտինին ՆԱՏՕ ընդլայնման առիթով. «Ափսոս, Վլադիմիր, ինքներդ եք մեղավոր»
Քլինթոնը խայթել է Պուտինին...
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ին
Հանդիպումը կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը․․․
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղում մարտերը դադարեցնելու ջանքերին
Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնմանն ուղղված շարունակական ջանքերի համար
Ֆիդանը և Բլինքենը քննարկել են հացահատիկի գործարքը և Լեռնային Ղարաբաղը
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Ղարաբաղում․․․
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու որոշումը կկայացնի այս տարվա վերջին
The Telegraph-ը հայտնել էր, որ Բայդենը պնդում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հատկապես ֆոն դեր Լլայենի նշանակումը
Ստոլտենբերգ. ԱՄՆ-ը կկենտրոնանա Չինաստանի վրա, եթե Ուկրաինան հաղթի
Ըստ Ստոլտենբերգի՝ եթե Կիևը հաղթի հակամարտությունում, ԱՄՆ-ն կունենա Եվրոպայում երկրորդ ամենամեծ բանակը, ինչը․․․
Ամենաշատ