News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Վիրջինիա նահանգի Վերաքննիչ դատարանը վճռել է, որ ներգաղթի մասին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի վերջին տարբերակը, որ վերաբերում է հիմնականում մահմեդական բնակչություն ունեցող վեց երկրների  քաղաքացիների մուտքի սահմանափակումներին, խախտում է ԱՄՆ Սահմանադրությունը, քանի որ դա կրոնական խտրականության դրսեւորում է, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ռիչմոնդում 4-րդ շրջանի Վերաքննիչ դատարանը դարձավ դաշնային երկրորդ վերաքննիչ դատարանը, որը Թրամփի հրամանագրի դեմ վճիռ է կայացրել:

Գերագույն դատարանը որոշել էր, որ հրամանագրով նախատեսված սահմանափակումները կարող են ուժի մեջ մտնել մինչեւ այս գործի դատավարության ավարտը: Ապրիլին Գերագույն դատարանը լսել էր հրամանագրի օրինականության  վերաբերյալ  կողմերի փաստարկները եւ հունիսին կհրապարակի վճիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ