News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայում (ԿԺԴՀ) պետական տոն է՝ Ուղեցույց աստղի օրը (նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան տարեդարձը)։ Ներկայիս հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընը լույս ուրբաթ գիշերը այցելել է Փհենյանի «Կիմսուսան» գերեզմանատուն, որպեսզի խոնարհվի եւ ծաղիկներ դնի հոր շիրիմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդմամբ՝ Կիմ Չեն Ընը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաննների եւ ռազմական գործիչների հետ եղել է «Կիմսուսան» գերեզմանատանը, որտեղ հանգչում են նրա հայրն ու պապը՝ Հյուսիսային Կորեայի առաջին նախագահ Կիմ Իր Սենը։ 

«Կիմսուսան» գերեզմանատանը կանգնեցված նախկին հյուսիսկորեական առաջնորդների հուշարձանին զինվորական պահակախումբը ծաղիկներ է դրել։ 

Կիմ Չեն Ընի հետ միասին նրա հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել, մասնավորապես, Կորեական աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահ եւ ԿԺԴՀ Պետական խորհրդի փոխնախագահ Ցոյ Ռյոն Հեն, որը ԿԺԴՀ-ում համարվում է  «երկրորդ» խոշորագույն դեմքը:
Կիմ Չեն Իրը մահացել է 2011 թվականին, այժմ նա կլիներ 76 տարեկան։ Կիմ Չեն Ընը ժառանգել է իշխանությունը, ինչպես իր հայրը 1994 թվականին շառանգել էր Կիմ Իր Սենից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ