News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Հիմա, երբ սոցիալական վիճակը վատ է երկում, ի՞նչ է առաջարկում պետությունը: Այսօր՝ փետրվարի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նման հարցադրումով հանդես եկավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նա՝ դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին, ասաց. «Ձեր ելույթից որքան հասկացա, ներկայացված նախագծին դրական չեք վերաբերվում: Փաշինյանն ուզում էր ապացուցել, որ գնաճը 21,9% է, ինձ բոլորդ էլ ճանաչում եք՝ զուսպ ու չափագրված սպառող եմ, բայց կարծում եմ, որ գնաճը 40 եւ ավելի տոկոս է:

Հիմա ի՞նչ եք առաջարկում, ասում եք՝ եկեք դիմագրավենք, բայց ասում եք, ով մեքենա ունի, հազիվ հազար դոլարով գնել է, թող գնա բարձր ակցիզային հարկով աշխատի, առաջարկում եք սոցիալական խոցելի խավին աջակցել, ինչո՞վ, 1000 դրա՞մ տալ: Դա ամենաողորմելի ինստիտուտն է՝ մարդուն ստրուկ դարձնելու համար: Մարդու համար աշխատատեղ ստեղծելու փոխարեն ասում ենք՝ եկեք աջակցենք: Աջակցությունն էլ վերջանում է 1000 դրամի սահմաններում: Հիմա ի՞նչ անենք՝ այս վիճակից դուրս գանք: Կարելի է սենց ժողովրդին սպանելով բերել՝ իբր թե բյուջեն լցնել ու էլի նորից ռացիոնալ չօգտագործել: Եկեք չհուզվենք, թե բյուջեում փող չկա. չկա վատ եք աշխատում, մենք բոլորս վատ ենք աշխատում»:

Ի պատասխան Խոսրով Հարությունյանը նշեց. «Այս խնդիրը կարճաժամկետ լուծում չունի, միակ ելքը տնտեսական աճն է, որը երկարաժամկետ խնդիր է: Մյուս ռեսուրսը բյուջեն ռացիոնալ օգտագործելն է, վարչական ռեսուրսների կրճատումը»:

Նշենք, որ Հարկային օրենսգրքի այս փոփոխություններով առաջարկվում է վերադառնալ վառելիքի վրա ակցիզային հարկի մինչեւ հունվարի 1-ը գործող դրույքաչափերին: Նաեւ առաջարկվում է 150 հազար դրամից մինչեւ 450 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը կվերադարձվի մինչեւ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը (2018-ի հունվարի 1) կիրառված դրույքաչափին՝ 28-ից 26 տոկոսի:

Ցանկացած գնով քաղաքացիների եկամուտների ավելացումն անթույլատրելի է. ՀՀԿ

Առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են 2017-ի սեպտեմբերից, երբ ակցիզային հարկի մասին խոսք չկար. ՀՀԿ

Որքա՞ն է իրականում կազմել գնաճը. Փաշինյանի ուսումնասիրությունը հետաքրքիր փաստեր է պարզել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքաշինության ոլորտի հազարավոր մասնագետներից դեռևս հավաստագիր են ստացել 249-ը. ժամկետը կավարտվի երեք ամսից
Մասնագիտական կրթությունից և աշխատանքային գործունեությունից կախված՝ մասնագետը կարող է ստանալ հավաստագիր քաղաքաշինական գործունեության մեկից ավելի ոլորտներում...
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են. ԱՄՆ դեսպան
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են։ Ես շատ լավատես եմ ամերիկյան և այլ օտարերկրյա...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 16-ին, կազմել է...
Ինչպե՞ս Հայաստանն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. քննարկում
ավ մշակված հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել տեխնոլոգիական եւ գիտական զարգացումը երկրում...
Բադասյանը Համաշխարհային բանկի  գործընկերների հետ քննարկել է մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք  ծրագրերը
Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում…
ՄՊՀ-ն առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորել է սկզբունքային դիրքորոշումներ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ