News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանում գներն աճել են ոչ թե 2,6 տոկոսով, ինչպես պնդում է կառավարությունը, այլ 21,9 տոկոսով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշեց օրինագիծը ներկայացնող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, 2018-ի հունվարի 1-ին ուժի մեջ մտավ հարկային նոր օրենսգիրքը, որը 200 տոկոսով բարձրացրեց լիցքավորման գազի ակցիզային հարկը՝ 8300 դրամից դարձնելով 25 հազար դրամ, 60 տոկոսով բարձրացրեց բենզինի ակցիզային հարկը՝ 25 հազար դրամից հասցնելով 40 հազար դրամի, եւ դիզվառելիքի վաճառքը մտցրեց ավելացված արժեքով հարկման դաշտ:

«Հունվարի հենց 1-ին տասնօրյակում ՏՄՊՊՀ-ն հայտարարեց, որ բենզինի թանկացումը 15 տոկոսով, դիզվառելիքի թանկացումը 15 տոկոսով, սեղմված գազի թանկացումը 15 տոկոսով պայմանավորված է ակցիզային հարկի նոր դրույքաչափերով»,-ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ հունվարի 1-ից առաջ արդեն բենզինը եւ դիզվառելիք թանկացել էին 18 տոկոսով:

«Մինչեւ հիմա էլ չկա հասկանալի բացատրություն, թե որն է ի վերջո գների բարձրացման պատճառը: Իհարկե, միշտ բերվում է միջազգային գների աճի ազդեցությունը: Բայց օրինակ Մոսկվայում դիզվառելիքը թանկացել է 7,7 տոկոսով, իսկ Երեւանում՝ 32,3 տոկոսով:  Նույնը վերաբերում է բենզինին: Բանն այն է, որ ԵՏՄ տարածքում մենք միասնական վառելիքի շուկա ենք, ու անտրամաբանական է, որ եթե միջազգային գներն են պատճառը, ապա գները պետք է համամասնորեն բարձրանան միասնական շուկայում: Չի կարելի ասել, որ միջազգային գների բարձրացումը դեր չունի, բայց այստեղ գործ ունենք նաեւ ակցիզային հարկի բարձրացման հետ: Իսկ մինչեւ հունվարի 1-ի թանկացումը կապված է եղել գնաճային սպասումների հետ. մարդիկ մտածել են, մեկ է, ակցիզային հարկը բարձրանալու է, ի՞նչ տարբերությունը նոյեմբերից թանկացնենք, թե հունվարից: Սա կապված է նաեւ ընտրակաշառքները հետ հավաքելու գործընթացի հետ: Բոլոր ընտրություններից հետո էլ գնաճ է գրանցվում»,-հայտարարեց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե որքան է կազմել հայաստանում գնաճը, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Կառավարությունը հրապարակում է 2,6 տոկոսի գնաճի ցուցանիշ, ինչը ծիծաղելի թիվ է: Իհարկե, կարելի է թվերը այնպես դասավորել, եւ ստանալ ցանկացած տոկոս, բայց մենք մեր փորձագետների հետ արել ենք մի վարժություն, ու ցույց ենք տալիս, որ քաղաքացու համր գնաճը կազմել է 21,9 տոկոս:

Նախորդ լսումների ժամանակ էլ վիճակագրական ծառայությունը հրապարակել էր ցուցանիշներ, որը ես կոչում եմ գնաճային ճոճանակ: Հրապարակել էին 20 անուն թանկացած ապրանքների ցանկ, եւ 20 անուն էժանացած ապրանքների ցանկ, կշռելով ստացել էին, որ գնաճը 2,6 տոկոս է:

Մենք գնացել ենք խանութ եւ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցակի ապրանքների գնումներ ենք իրականացրել հին գնով եւ նոր գնով: Ստացել ենք, որ գնաճը 21,9 տոկոս է: Մենք գնել ենք եւ թանկացած եւ էժանացած ապրանքները:

Ամենաշատը սպառվող 24 ապրանքներից 14-ի գծով տեղի է ունեցել գների աճ, 6-ի դեպքում՝ նվազում»:

Նշենք, որ այս օրինագծով «Ելք»-ն առաջարկում է 150 հազար դրամից մինչեւ 450 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը կվերադարձվի մինչեւ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը (2018-ի հունվարի 1) կիրառված դրույքաչափին: Նաեւ առաջարկում է վերադառնալ մինչեւ հունվարի 1-ը եղած ակցիզային դրույքաչափերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ