News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան պայմանավորվել են  շարունակել «Հարավային գազային միջանցքի» նախագծի իրականացման աշխատանքները, հաղորդել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ Համապատասխան հռչակագիրը ստորագրվել է Բաքվում՝ «Հարավային գազային միջանցքի» խորհրդատվական խորհրդի շրջանակներում տեղի ունեցած չորրորդ նախարարական հանդիպման ժամանակ, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։  

Վրաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին։  

Հռչակագրում նախարարները պատրաստակամություն են հայտնել ծրագրի այնպիսի կարեւորագույն ասպեկտների իրականացման շուրջ, ինչպիսիք են՝  շրջակա միջավայրի պաշտպանությունը, ջերմոցային գազերի կրճատումը, էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը, եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովումը եւ այլն:

Կողմերը նաեւ քաղաքական աջակցություն են հայտնել «Շահ Դենիզ» գազի հանքի զարգացման ծրագրի երկրորդ փուլին: Կումիշվիլիի խոսքով՝ այս նախագիծը հատկապես կարեւոր է Վրաստանի տնտեսության եւ էներգետիկ անվտանգության համար:

«Հռչակագրում նշվում է, որ նախարարները ընգծում են Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հատուկ դերն այս ծրագրի իրականացման գործում, ինչպես նաեւ նախագծի կարեւորությունը Էներգետիկ միության անդամ երկրների համար, դրանց թվում՝ նաեւ Բալկանյան երկրների, ինչպես նաեւ Վրաստանի համար, որը 2016 թվականին դարձել է էներգետիկ միության անդամ»,- ասված է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ:

Կողմերը ընդգծել են նաեւ ռազմավարական հարաբերությունների խորացման կարեւորությունը եւ տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը: 

Մասնակիցները մատնացույց են արել նաեւ այն առաջընթացը, որն արդեն առկա է այս ուղղությամբ եւ եւս մեկ անգամ հայտարարել, որ նախագիծը ավարտին կհասցվի նշված ժամկետներում, իսկ Եվրոպան լրացուցիչ ադրբեջանական գազը կստանա 2020 թվականին։ 

Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ր իր ադրբեջանցի եւ թուրք գործընկերների հետ։ 

«Հարավային գազային միջանցքը»  հարավկովկասյան Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շարունակությունն է եւ ենթադրում է Թուրքիայում TANAP գազատարի շինարարությունը եւ դրա շարունակության շինարարությունը  մինչեւ Եվրոպա՝ TAP գազամուղով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ