News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում արարողակարգը խախտվել է: Բանակցությունները տեւել են ավելի քան երեք եւ կես ժամ, սակայն ոչ Թիլերսոնի օգնականը, ոչ սղագրողը, ոչ թարգմանիչը դրան չեն մասնակցել, հաղորդում է CNN-ը:

Ըստ հեռուստաալիքի՝ զրույցը թարգմանել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը լրագրողներին բացատրել է, որ Թիլերսոնն «իր հետ լավ, կայուն աշխատանքային հարաբերություններ» ունի:

Միեւնույն ժամանակ, վարչության նախկին պաշտոնյաները խոստովանել են, որ նման բանակցային եղանակը ընդունված նորմերից շեղում է: «Եթե հանդիպումը անգլերենով չէ, Պետդեպարտամենտի համար մեծագույն հիմարություն է չունենալ թարգմանիչ, ով կհետեւի, որ Թիլերսոնի հայտարարությունները ճշգրիտ եւ պատշաճ թարգմանվեն», - լրագրողների հետ զրույցում ասել է Պետդեպարտամենտի նախկին խոսնակ Ջոն Քիրբին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ