News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը պատրաստ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների միջոցով ղարաբաղյան խնդրի լուծմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Երեւանը ադրբեջանական պետության կազմ «վերադարձնելու» վերջին հայտարարությունները:

Պաշտպանության նախկին նախարարը շեշտել է, որ ադրբեջանական պետության ղեկավարի նման հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը, այլ հակառակը տանում են այն փակուղի, որը ցույց է տալիս Բաքվի իրական մտադրությունները եւ այդ հարցի լուծման իր տեսլականը:

«Բաքուն հասկանում է, որ մեծածավալ պատերազմով հարցը չի կարող լուծվել, իսկ բանակցային ճանապարհը նրա համար անընդունելի է, եւ Ադրբեջանը սադրանքների է դիմում», - ասել է Հարությունյանը:

Բացի այդ, փորձագետը նշել է, որ նման հայտարարություններով Ադրբեջանը փորձում է վախեցնել եւ շանտաժի ենթարկել ինչպես հայկական կողմին, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ, ընդհանրապես, Բաքվի հետ տնտեսական շահեր ունեցող երկրներին:

Միեւնույն ժամանակ, Հարությունյանը շեշտել է, որ Ալիեւի նման հայտարարություններին պետք է լուրջ վերաբերել, ոչ մի դեպքում չանտեսել, եւ շարունակել հայոց բանակի ամրապնդման եւ վերազինման գործընթացը:

Նախկին պաշտպանության նախարարը համոզված է, որ Ալիեւը այդ հայտարարությունները հենց այնպես չի արել, եւ որ դրանք ապացուցում են, որ Ադրբեջանը, փաստորեն, պանօսմանյան եւ պանթյուրքական գաղափարախոսության կրողն է, որը ցույց է տալիս Բաքվի եւ Անկարայի ընդհանուր քաղաքականությանը Հայաստանի դեմ եւ կարող է ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը հանգեցնել:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մտադրություն է հայտնել «վերադառնալ» Երեւան` անվանելով այն պետության երկարաժամկետ նպատակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ