News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ Հռոմի պապ Պողոս VI-ը այս տարի կդասվի սրբերի շարքին: Նա այս մասին հայտարարել է հոգեւորականների հետ հանդիպման ժամանակ: Հռոմեակաթոլիկ եկեղեցին սրբացրել է ավելի քան 80 պապի, հայտնում է Vatican News-ը:

2016 թվականին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սրբերի շարքին դասելու նոր կանոններ է մտցրել: Դրանք մեխանիզմ են ստեղծում, որի օգնությամբ թեկնածուին աջակցող նվիրատուները կարող են վճարել սրբերի կանոնացման միաբանության աշխատանքի համար:

Ըստ որում՝ յուրաքանչյուր հնարավոր սրբի համար կառավարիչ է նշանակվում, որը պետք է հետեւի ծախսերին, կազմի ամենամյա բյուջեն եւ հաշվետու լինի տեղական եպիսկոպոսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ