Իրանում կործանված Aseman Airlines ավիաընկերության օդանավի օդաչուն փորձառու օդաչու էր եւ մեկ անգամ կարողացել է իրականացնել չգործող շարժիչով օդանավի վայրէջքը, հայտնում է Mehr-ը:

Գործակալության տեղեկություններով՝ կործանված օդանավի օդաչու Հոջաթուլլահ Ֆուլադը մոտ 4 տարի առաջ վթարային պայմաններում կարողացել է անվտանգ կատարել ATR-72 օդանավի վայրէջքը, որի շարժիչներից մեկը շարքից դուրս էր եկել:

Վայրէջքը հաջողվել է Յասուջում, այն նույն քաղաքում, դեպի որտեղ էր թռչում նաեւ աղետի ենթարկված օդանավի չվերթը: Ինչպես նշում է Press TV-ն, դա տեղի է ունեցել 2013 թվականին:

Aseman Airlines ավիաընկերության ATR օդանավը, որը Թեհրան-Յասուջ չվերթն էր կատարում, կիրակի առավոտյան տեղական ժամանակով 8-ին օդ է բարձրացել եւ գրեթե 50 րոպե հետո անհետացել: Եղանակային վատ պայմաններում օդանավը մխրճվել է Դենա լեռնաշղթայի մեջ, երբ քիչ անց հասնելու էր վերջնակետին: Օդանավում եղել է 66 մարդ՝ 60 ուղեւոր, այդ թվում՝ մեկ երեխա ե անձնակազմի 6 անդամ:

Իրանում կործանված օդանավը նախկինում տեխնիկական խնդիրներ է ունեցել

Իրանի հատուկ ծառայությունները չեն կարողանում հասնել լեռներում կործանված օդանավի աղետի վայր

Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել

Իրանում կործանված օդանավում եղած բոլոր անձինք զոհվել են