Ոստիկանությունը բնակարանային գողություն է բացահայտել:
Հունվարի 5-ին Ծաղկաձոր քաղաքի առանձնատներից մեկում գողություն կատարելու մասին ահազանգ էր ստացվել: Գողացել էին ոսկեղեն, հեռախոս, տեսանկարահանող սարքերի թվային ընդունիչներ եւ կենցաղային իրեր`պատճառելով զգալի չափերի հասնող վնաս:
Փետրվարի 5-ին ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով գողության կասկածանքով բերման ենթարկվեցին Հրազդանի բնակիչներ 22-ամյա ռաֆիկ Աբրահամյանը, Ծաղկաձորի բնակիչ 37-ամյա Ռաֆիկ Առուշանյանը եւ 32-ամյա Արամ Աղաբեկյանը: Փետրվարի 8-ին նրանք կալանավորվեցին:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները տեսանյութում`